Ռուսաստանի տիեզերական ոլորտում աղբյուրը բեռնատար «Պրոգրես ՄՍ-04»-ի աղետի պատճառներից մեկը համարում է երրորդ աստիճանի «Սոյուզ-Ու» կրող հրթիռի շարժիչի հավաքման անփութությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այսպիսով, ներկայումս գլխավոր վարկածը ՌԴ-0110 շարժիչի անորակ հավաքման փաստն է:

«Պրոգրես ՄՍ-04»-ը կործանվել է դեկտեմբերի 1-ին՝ Տուվայի տարածքում, 190 կմ բարձրությամբ: Տիեզերանավի մասերի մեծամասնությունն այրվել է մթնոլորտի խիտ շերտերում: Այն տեղափոխում էր 2,5 տոննա տարատեսակ բեռ, այդ թվում՝  Միջազգային տիեզերական կայանի լիցքավորման համար վառելիք, ջուր եւ տիեզերագնացների համար թթվածին, նաեւ մթերք, հագուստ, դեղամիջոցներ եւ գիտական սարքավորում:

ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը հայտնել է, որ ՄՏԿ-ում բավարար պաշար կա, իսկ Երկրից առաջիկա մատակարարումը նախատեսված է դեկտեմբերի 9-ին. այն կիրականացնի ճապոնական «Կոնտորի-6»-ը: