Չինական Lenovo ընկերությանը պատկանող Motorola բրենդը առաջիկայում չի արտադրի  Moto խելացի ժամացույցները, գրում է TechCrunch-ը:

Ընկերության պրոդուկտների մշակման բաժնի ղեկավար Շաքիլ Բարկաթը (Shakil Barkat) բացատրել է դա «խելացի» ժամացույցների հանդեպ շուկայի ոչ բավարար հետաքրքրությամբ: Նա նաեւ չի մանրամասնել, թե որքան կտեւի այդ հետաձումը:

Motorola թողարկել է Moto 360 «խելացի» ժամացույցների  երկու սերունդ, որոնք աշխատում են Android Wear օպերացիոն համակարգի վրա: Այս ՕՀ-ի երկրորդ տարբերակի թողարկումը պլանավորված էր 2016 թվականի աշնանը, սակայն Google-ը հետաձգել է այն մինչև 2017 թվականի սկիզբ: 

IDC հետազոտական ընկերության հաշվետվության, 2016 թվականի երկրորդ եռամսյակում «խելացի» ժամացույցների շուկան երեք անգամ կրճատվել է, ընդ որում ամենամեծ կորուստն ունեցել է Apple-ը. 2015 թվականին ընկերությանն էր պատկանում շուկայի 72%-ը, իսկ 2016 թվականին՝ 47%-ը: