Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններից կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգումը Իրանի միջուկային ծրագրի խախտում է, հայտնում է Reuters–ը։
«ԱՄՆ Կոնգրեսի կողմից պատժամիջոցների երկարաձգումը միջուկային ծրագրի խախտում է։ Մենք այս մասին կհայտնենք Իրանի հանձնաժողովին, որը պատասխանատու է գործարքի իրականացմանը հետեւելու համար»,– ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։
ԱՄՆ Սենատը հինգշաբթի կայացած նիստում ընդունել էր Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու օրինագիծը։
Ավելի վաղ Կոնգրեսը գրեթե միաձայն կողմ էր քվեարկել այդ փաստաթղթին, որը նախագահ Բարաք Օբամայի որոշման հետագա զարգացումն էր։ Նա մեկ տարով երկարաձգել էր Իրանի դեմ 1979–ին ընդունած պատժամիջոցները, սակայն կոնգրեսականները կողմ էին արտահայտվել ավելի երկարաժամկետ պատժամիջոցներ սահմանելուն։





























