2016 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել շուրջ 2179.0 տոննա մանր եղջերավոր կենդանիների միս` 2015 թվականի ամբողջ տարվա  681.8 տոննայի դիմաց, որից 1025 տոննան արտահանվել է սեպտեմբերի 22-ից հետո ընկած ժամանակահատվածում:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 18-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին` հայ-իրանական համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության խթանմանը` կարեւորելով համագործակցության ակտիվացումը անասնաբուծության, սերմնաբուծության,  ջերմոցային տնտեսությունների զարգացման, ծաղկաբուծության եւ ձկնաբուծության ճյուղերում:

Հարկ է նշել, որ այժմ Հայաստանում է գտվում ԻԻՀ Գիլան նահանգի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման խումբը` ձկնաբուծության, թռչնաբուծության եւ այլ ճյուղերում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերը  ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ քննարկելու նպատակով: