Երեւանի ժամանակով ժամը 14.00-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Աստրախան:
Օդանավակայանից պատվիրակությունը մեկնել է Աստրախանի կենտրոնում գտնվող հուշարձան-խաչքար, որտեղ ՀՀ նախագահը ծաղկեզաբյուղ է տեղադրել խաչքարին:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանին Աստրախանում դիմավորել են Աստրախանի հայ համայնքի ներկայացուցիչները եւ Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը:
Հայկակա խաչքարն Աստրախանում տեղադրվել է 2008 թվականին, Աստրախան քաղաքի 2008-ամյակի եւ Սուրբ Մարիամ եկեղեցու 300-ամյակի կամապցությամբ: Խաչքարը տեղադրված է Սուրբ Աստվածամոր եկեղեցու տեղում, որը 1940-ական թվականներին քանդվել է: Եկեղեցին եղել է ռուսական տարածքում առաջին հայկական քարե եկեղեցին եւ գտնվում է Աստրախանի կենտրոնում: Դեռևս 2008 թվականին քաղաքի 450-ամյակի տոնակատարությունների շրջանակում հայ համայնքը դիմել է տեղի իշխանություններին և թույլտվություն ստացել հուշարձան տեղադրել եկեղեցու վայրում:
Խաչքարին ծաղկեզամբյուղ տեղադրելուց հետո Հայաստանի նախագահը խոսել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:




























