ՆԱՍԱ-ն զբաղվում է հատուկ մետաղական ապակու մշակմամբ, որը կօգտագործվի տիեզերքի ուսումնասիրության նպատակով ռոբոտներ ստեղծելու համար, հայտնում  է Informing-ը:

Ըստ էության, մասնագետների հայտնաբերած նյութը  կարող է ռոբոտների համար զրահ ծառայել: Մասնավորապես, ՆԱՍԱ-ի աշխատակիցները մտադիր են ծավալուն մետաղական ապակիների միջոցով  «զրահ» ստեղծել, որը ռոբոտներին կպաշտպանի արտաքին ջերմաստիճանից:

Նշենք, որ նոր նյութը, որն իր մեջ համատեղում է ապակու եւ մետաղի հատկությունները միաժամանակ, առանձնանում է ցածր ջերմաստիճանների ժամանակ կարծրությամբ եւ դիմացկունությամբ: Նոր հայտնագործությունը կարող է օգտակար լինել սառը տիեզերական օբյեկտների ուսումնասիրության ժամանակ:

Իր էությամբ լինելով ապակի՝  այս նյութը տաքանալիս կարող է հեշտությամբ հոսել՝ հալված պլաստիկի նման: Դա գիտնականներին թույլ է տալիս դրանից ամենատարբեր ձեւեր ստանալ: