Բոլորին է հայտնի ԵՄ խիստ մոտեցումները Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում, ըստ որի Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի մաս են կազմում: Լավ է, որ դա արտացոլված է ռուսական քարտեզներում: Բավական հաճելի տեղեկություն է: Այդ մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ ներկայացուցիչ Պեր Էկլունդը՝ մեկնաբանելով նոր «Աշխարհի մեծ ունիվերսալ ատլասը»՝ հրապարկված ռուսաստանյան խոշորագույն հրատարակչություններից մեկի կողմից:

«Օլմա մեդիա գրուպի» ատլասում Աբխազիան եւ Հարավային Օսիան առանձին պետություններ չեն, այլ ընդգրկված են Վրաստանի կազմում, այնինչ այդ փաստը վիճարկել են Մոսկվայում, գրում է Գրուզիա Online-ը:

Մոսկվայում այսօր բողոքի գործողություն է կայանալու ազգային քարտեզագրական կորպորացիայի շենքի առջեւ: