Ռուսաստանի Աստրախան քաղաքում Երեւանի ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի եռակողմ հանդիպումը: Նրանք կշարունակեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները:
Նշենք, որ նմանատիպ նախորդ հանդիպումը կայացել է 2010 թվականի հունիսի 18-ին` Սանկտ-Պետերբուրգում, որի ժամանակ կողմերին առաջարկվել էր Մարիդյան սկզբունքների վերջին տարբերակը:
Հանդիպումից անմիջապես հետո, Հայաստանի նախագահը եռակողմ ձեւաչափով կհանդիպի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:




























