«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Hi Line ծառայությունն այս պահի դրությամբ արդեն հասանելի է Հայաստանի 38 քաղաքում:

Տարեսկզբից այն քաղաքների ցանկում, որտեղ հասանելի է Hi Line-ը ընդգրկվել են, մասնավորապես, Ագարակը, Ապարանը, Արթիկը, Բաղրամյանը, Վարդենիսը, Քաջարանը, Մարտունին, Նոր Հաճնն ու  Մեծամորը:

«Վերջին ամիսներին «ԱրմենՏել» ընկերությունը ոչ միայն էապես ընդլայնել է Hi Line ծառայության աշխարհագրությունն, այլեւ ավելացրել է ցանցի հզորությունն այն քաղաքներում, որտեղ ծառայությունն արդեն հասանելի էր: Ներկայում ընկերությունը պատրաստ է միացնել ծառայությանը առնվազն 100 հազար նոր բաժանորդ: Ավելի քան մեկ տարի մենք իրականացնում ենք մայրաքաղաքում եւ մարզերում լայնաշերտ մատչման ծառայության մատուցման լայնածավալ ծրագրեր` խթանելով երկրում  տեղեկատվական ցանցի հավասարաչափ զարգացումը», - նշեց «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-մատչում սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար:  «ԱրմենՏելը»  Hi Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: 2009թ-ի վերջի դրությամբ ծառայությունը հասանելի էր  Հայաստանի 24 քաղաքում:

Hi Line ծառայության միացման եւ սպասարկման հետ կապված հարցերով կարելի է զանգահարել 100 անվճար հեռախոսահամարով: