Դեկտեմբերին Երկիր մոլորակին մի քանի նոր մագնիսական փոթորիկ է սպասում։ Գիտնականների խոսքով՝ Արեւն ակտիվորեն ռմբակոծում է Երկրի մագնիսական դաշտը մեծ ազդեցության մասնիկներով, սակայն այդ տիեզերական տարրերի մեծ մասը մոլորակի պաշտպանիչ թաղանթի է վերածվում, հայտնում է Informing–ը։

Դեկտեմբերի 3-ին սպասվում է Երկրի մագիսական դաշտի չափավոր ալեկոծում, սակայն այն նույնպես կարող է բացասաբար անդրադառնալ եղանակի նկատմամբ զգայուն եւ սրտային հիվանդ մարդկանց վրա։

Դեկտեմբերի 8-ին օդերեւութաբանները հզոր մագնիսական փոթորիկ են կանխատեսում եւ հատկապես զգայուն մարդկանց խորհուրդ են տալիս հետաձգել ֆիզիկական ջանքեր պահանջող գործերը։

Հաջորդ մագնիսական փոթորիկը սպասվում է դեկտեմբերի 26-ին։