Աստրախանում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից անակնկալներ կամ սենսացիաներ չպետք է սպասել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հավելելով, որ սա, ընդամենը, հերթական եռակողմ հանդիպում է։
Պատգամավորը նաեւ նկատեց, որ Աստրախանում կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում խոսքը մեծամասամբ Ադրբեջանի մասին է լինելու։ «Այսինքն՝ ուզում եմ ասել, որ չի կարելի մշտապես «պատերազմ» գոչել ճագարի, թաքնվել՝ առնետի նման»,-նշեց Սահակյանը՝ ավելացնելով, որ վերջին տարիների ընթացքում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ի օգուտ հայկական կողմի դրական փոփոխություններ են տեղի ունեցել։
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ին Աստրախանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կկայանա եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ։




























