Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը եւ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 26 դեպք։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց։
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է։




























