Պատրաստվելով Oculus Touch շարժումների կոնտրոլերի թողարկմանը՝ Oculus ընկերությունը ներկայացրել է Oculus Rift գարնիտուրայի հետ համատեղելի միանգամից 53 խաղ, գրում է  VentureBeat-ը:

Ընկերությունը միտք չունի մեդիա-բովանդակության բացակայության պատճառով արգելակել գարնիտուրաների եւ կոնտրոլերների թողարկումը:

Oculus Touch կոնտրոլերը նախագծված է եռաչափ տարածությունում ձեռքերի շարժումներին հետեւման, ինչպես նաեւ կարող է հետեւել կոնտրոլերի վրա մատների դիրքերը:  Նախագիծը կմեկնարկի դեկտեմբերի 6-ին: 200 ԱՄՆ դոլար արժողությամբ կոմպլեկտի մեջ են մտնում նաեւ տեսախիկն ու խաղերը: 

Միանգամից 53 խաղ թողարկելով՝ ընկերությունը կամրապնդի իր դիրքերը HTC Vive-ի եւ նրա Stream VR հարթակի նկատմամբ: Ի դեպ, Stream VR հարթակի խաղերը հնարավոր է նաեւ Oculus Touch-ով խաղալ, եթե դրանք շարժումների կոնտրոլերների աջակցություն ունեն:

Ներկայացված խաղերի շարքում կարելի գտնել ցանկացած ճաշակի պրոդուկտ՝ Dead and Buried վեսթերնը, The Climb ալպինիստական սիմուլյատորը, The Unspoken կախարդների մրցարշավը, I Expect You To Die քվեստն եւ այլն:

Վերլուծաբանների կանխատեսումներով 2020 թվականին VR-ի շուկան կգնահատվի 40 մլրդ ԱՄՆ դոլար, եւ Oculus-ը ոչ միայն ուզում է բաժին ունենալ այդ շուկայում, այլեւ առաջատար դիրք գրավել:

Վերջերս Oculus-ը ներկայացրել էր նաեւ նկարիչների համար նախատեսված  Quill գործիքը, որը նախատեսված է եռաչափ վիրտուալ տարածությունում նկարելու եւ բարդ մոդելներ ստեղծելու համար: