Ինդոնեզիայում եղած երկրաշարժի, ցունամիի եւ հրաբխի արդյունքում զոհված մարդկանց թիվը հասնում է 272-ի: AP գործակալության հաղորդմամբ, փրկարարները ուղղաթիռների օգնությամբ կարողացել են հասնել Ինդոնեզիայի հեռավոր վայրեր եւ փլատակների տակից հանել մարդկանց դիակները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհերի թիվը հասնում է 154-ի, ընդ որում 412 մարդ համարվում է անհայտ կորած:

Նշենք, որ նախօրեին սկսեց գործել Ինդոնզիայի ամենաակտիվ հրաբուխներց մեկը` Մերապին, որը գտնվում է Յավա կղզու վրա:

Երկրի իշխանությունները հրամայել էին տարհանել հրաբխին մոտ գտնվող գյուղերի ավելի քան 11 հազար բնակիչների եւ տեղավորել ժամանակավոր վրաններում: