Աֆղանական հյուսիսային Բաղլան նահանգում եռահարկ շինության տանիքի փլուզման արդյունքում զոհվել են հարսանիքին մասնակցող 60 անձ, նույնքան էլ վիրավորվել են:

Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: Նահանգապետ Մոնշի Աբդուլ Մաջիդը հայտնել է, որ բազմամարդ հարսանիքը տեղի էր ունենում նահանգի գյուղական բնակավայրերից մեկում, հյուրերի մի մասը գտնվում էր շենքի վերին հարկում, որպեսզի մաքուր օդ շնչի: Սակայն պատշգամբը չի դիմացել նրանց ծանրությանն ու փլուզվել է:

Աֆղանական կարմիր Մահիկի ներկայացուցիչները հայտնել են, որ վիրավորների մեջ շատ են կանայք եւ երեխաները: