Instrumental ընկերության մասնագետները, որոնք զբաղվում են սարքավորումների խնդիրների ախտորոշմամբ, ուսումնասիրել են Samsung Galaxy Note 7 սմարթֆոնները եւ պարզել դրանց ինքնաբռնկման պատճառը, հայտնում է Ubergizmo–ն։
Ինժեներների խոսքով՝ մարտկոցների պայթյունը դետալների վատ դասավորության հետեւանք է։ Սմարթֆոնի ներսում դետալները ճնշում են մարտկոցը, եւ արդյունքում չնայած այն հանգամանքին, որ մարտկոցը առանձին բաժնում է տեղադրված, մարտկոցի եւ դետալների միջեւ հեռավորությունը նվազագույն է։
«Ավելի քիչ տարողունակությամբ մարտկոցի գործածումը թույլ կտար խուսափել խնդրից։ Սակայն դրա պատճառով սմարթֆոնի աշխատանքի ժամկետն ավելի քիչ կլիներ, քան Note 5–ի նախորդինը եւ մրցակից iPhone 7 Plus–ինը»,– ասված է Instrumental զեկույցում։
Ընդ որում, ընկերությունում հետաքննությունը դեռ շարունակվում է, եւ դրա արդյունքները հայտնի կլինեն 2016-ի վերջին։





























