46-ամյա փախստական կինը՝ «հասարակությանն արթնացնելու համար» իր վրա բենզին է լցրել եւ Վրաստանի փախստականների հարցերով նախարարության շենքի դիմաց ինքնահրկիզվել։

Նանա Պիպիան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Իր հրաժեշտի գրության մեջ Աբխազիայից փախած կինը գրել է, որ իր գործողությունները կարող են արթնացնել հասարակությանը, ուշադրություն հրավիրել փախստականների խնդիրների վրա, հայտնում է «Վզգլյադ» թերթը։

Փախստականների մի խումբ մի քանի օր է, ինչ Թբիլիսիում գիշերում է նախարարության շենքի առաջ` վրաններում: