Տանգոյի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթ է ունենալու ժամանակակից արվեստի հայտնի դեմքերից մեկը, կոմպոզիտոր, ակորդեոնիստ Ռիշար Գալյանոն: Փառատոնը մեկնարկելու է 2010թ. հոկտեմբերի 30-ին:
Ներկայումս երաժիշտը գտնվում է Հայաստանում եւ փորձում է իր համատեղ ելույթը տեղական «Կադանս» անսամբլի հետ:
Նախատեսվում է, որ փառատոնի ընթացքում Գալյանոն 5 համերգ է տալու, տոմսերի գներն առայժմ անհայտ են:
Հատկանշական է, որ փառատոնը տեւելու է 9 ամիս՝ մինչեւ 2011թ. հունիսի 30-ը:
Ռիշար Գալյանոն արգենտինացի հռչակավոր երաժիշտ Աստոր Պյացոլլայի աշակերտն ու ընկերն է: Նա ակորդեոնի եւ բանդոնեոնի վարպետ է:





























