«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը «Ալ-Ջազիրա» հեռուստընկերությամբ հեռարձակված իր աուդիոձայնագրույթյան մեջ նշել է, որ հասարակական վայրերում եւ փողոցում դեմքն ամբողջությամբ փակող հագուստ կրելն արգելող օրինագծի համար շարունակելու է վրեժխնդիր լինել Ֆրանսիայից՝ խոսելով Նիգերում մի քանի ֆրանսիացիների առեւանգելու փաստի մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանության է արժանացրել հասարակական վայրերում եւ փողոցում դեմքն ամբողջությամբ փակող հագուստ կրելն արգելող օրինագիծը։ Օրինախախտներին 150 եվրո տուգանք կամ օրինապահ քաղաքացու կուրս է սպասում։
Ֆրանսիայում մահմեդականների թիվը ամենամեծն է Ֆրանսիայում՝ 5-6 մլն մարդ։ ՆԳՆ տվյալներով, երկրում դեմքը եւ մարմինն ամբողջությամբ ծածկող զգեստ կրում է 1,9 հազար կին, գրում է «Վզգլյադը»։





























