Կերչով լաստանավային անցումը, որը կապում է Ղրիմը Կովկասի հետ, կարող է բացվել հայկական բեռների համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության ղեկավար Իգոր Կալետնիկը` ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստից հետո:
Հայկական բեռները հիմնականում օգտագործում են լաստանավերը, որոնք նավարկում են Իլիչեւսկ-Փոթի-Բաթումի, ինչպես նաեւ Փոթի-Կավկաս ուղղություններով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ունեն մի շարք նախագծեր, կապված երկու երկրները միացնող Կերչի նեղուց հետ: Սոչի-2014 օլիմպիադիային ընդառաջ նախատեսվում է կառուցել Մերչ-Կուբան կամուջը:




























