Alphabet Inc ընկերությունը, որը Google–ի սեփականատերն է, փնտրում է պահպանողական մենեջերի, հայտնում է Bloomberg–ը։ Այս հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ նախագահական ընտրությունններից 10 օր հետո։

Հայտարարությունից հետեւում է, որ պահանջվում է «Վաշինգթոնի վետերան», որն ունակ է Google–ի պատմությունը պատմել «վերելակում կամ բեմից»։

Նախկինում էլ է Google–ը աշխատանքի ընդունել Հանրապետական կուսակցության նախկին աշխատակիցներին ու այս պաշտոնն ինքնին նորություն չէ, նշում է գործակալությունը։ Օրինակ նախորդ մասնագետներից մեկը ժամանակին աշխատել էր Միթ Ռոմնիի նախընտրական թիմում։  

Սակայն նոր աշխատատեղը թույլ է տալիս ենթադրել, որ ինտերնետային հսկան մոբիլիզացվում է, որպեսզի առաջ տանի իր օրակարգը ԱՄն նոր վարչակազմի հետ, ասվում է հոդվածում։ Գործակալությունը հավելել է, որ Google–ն ամենայն հավանականությամբ, կհայտնի իր դիրքորոշումները՝ մի քանի արմատական քաղաքական հարցերի, այդ թվում տվյալների վերծանման շուրջ։