Apple Music երաժշտական ծառայության բաժանորդների թիվը 20 մլն-ից անցել է, հայտնում է CNET-ը:

Ծառայությունը թողարկվել է 2015 թվականի հունիսին: 2016-ի օգոստոսին Apple-ը հայտարարել է 17 մլն վճարող բաժանորդների մասին:

Պարբերականը նշում է, որ չնայած «տպավորիչ» աճին, ինչպես նախկինում, Apple Music-ի հաճախորդները երկու անգամ պակաս են, քան մրցակից Spotify ծառայության հաճախորդները: Ըստ տեղեկությունների՝ 2016-ի մարտին Spotify-ի վճարող բաժանորդների թիվը 30 մլն է կազմել, իսկ սեպտեմբերին՝ 40 մլն:

Երկու ծառայությունների այսպիսի ցուցանիշները վկայում են սթրիմինգային երաժշտության աճող հանրաճանաչության մասին: