Հայաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են Վոլգոգրադի շրջանում:  Նրանք նկատտմամբ հետախուզում էր հայտարարված Հայաստանի ոստիկանության կողմից:

Սկզբից ձերբակալվել է 32-ամյա քաղաքացին, ով հետախուզման մեջ էր 1997 թվականից` դասալքության համար: Այնուհետեւ ձերբակալվել է 35-ամյա քաղաքացին, ով ծառայությունից խուսափելու համար հետախուզվում է 1996 թվականից:

Նրանք երկուսն էլ ներկայումս գտնվում են դատախազությունում, որտեղ որոշվում է նրանց արտաքսման հարցը: