Թերթը հայտնում է, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է կայացրել «Ուրախ ժամանաց» ՍՊՀ տնօրեն Թորոս Ումրիկյանի նկատմամբ՝ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում կարուսելի վթարին առնչվող քրեական գործով: «Թայֆուն» կարուսելի վթարի հետեւանքով չորս մարդ էր տուժել: Քննության ժամանակ պարզվել է, որ «Թայֆուն» եւ մի քանի այլ ատրակցիոններ տեղադրվել են ապօրինաբար: «Ուրախ ժամանցի» տնօրենին մեղադրանք էր առաջադրվել սպառողների առողջության եւ կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար:
Դատարանը դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, Թորոս Ումրիկյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 500 հազար դրամ տուգանքի:





























