Հայաստանի խորհրդարանը միաձայն՝ 77 «կողմ» ձայներով որոշում է կայացրել հետաձգել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագիծը՝ փաստաթղթի հեղինակ «ժառանգություն» կուսակցության առաջարկով:
Երբ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց քվեարկությունը սկսելու մասին, խոսք վերցրել Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ կարդաց կոալիցիայի հայտարարությունը, որում ասված էր, թե միակողմնակի ճանաչումը վտանգավոր է բանակցային գործընթացի համար, եւ կոալիցիան չի մասnակցելու քվեարկությանը:
Բոլորի համար անսպասելի ձայն վերցրեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հայտարարեց, թե իրենք պատարստ են ընդունել կոալիցիայի առաջարկը եւ մինչեւ Աստանայում կայանալիք գագաթաժողովը հետաձգել փաստաթղթի քվեարկությունը: «Ես վստահ եմ, որ ո’չ մինչեւ Աստանայի գագաթաժողով, ո’չ դրանից հետո ոչինչ չի փոխվի:Եթե ինչ-որ բան պետք է փոխվի, ապա` միայն մենք: Ուստի մենք անսացինք ձեր առաջարկին եւ պատրաստ ենք հետաձգել փաստաթղթի քվեարկությունը մինչեւ դեկտեմբերի 9-ը, որ այդ օրն օրինագիծը միաձայն ընդունվի խորհրդարանի կողմից, հատկապես հաշվի առնելով, որ հաջորդ օրը լրանում է Լեռնային ղարաբաղի անկախության 20-ամյակը»,- ամփոփել է Հովհաննիսյանը:





























