Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը պետք է երկրորդ շունչ ստանա։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Համբուրգում ըընթացող ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 23-րդ նիստում իր խոսքում նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
Նա լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբի գործընթացին՝ նշելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար գոյություն ունի միջնորդության ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի ռեժիմը պետք է լինի անխախտ, անհրաժեշտ է սկսել իրական բանակցություններ քաղաքական կարգավորման շուրջ: Լիակատար աջակցություն ենք ցուցաբերում Մինսկի խմբին»:
Նշենք, որ 2017-ի հունվարից ԵԱՀԿ նախագահությոփւնը Գերմանիայից կփոխանցվի Ավստրիային:





























