Պապուա նահանգի ջունգլիներում՝ Ինդոնեզիայի արեւելքում հայտնաբերվել են  ոստիկանական Skytruck ինքնաթիռի անձնակազմի հինգ անդամների դիակները: Ինքնաթիռը կործանվել էր հոկտեմբերի 27-ին Նաբիրե քաղաքի մերձակայքում, հաղորդում է ազգային Անտարա գործակալությունը: Օդանավը չվերթ էր կատարում Ջայփուրիից Ամբոն:

Ոստիկանության տվյալներով, ինքնաթիռում եղել են միայն անձնակազմի անդամները: նախնական տվյալներով, վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն են:

Ինդոնեզական օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ էքստրեմալ եղանակային պայմանները կշարունակվեն, առնվազն, մինչեւ փետրվար: