Այս ամսվա սկզբին Ամերիկայի հայկական խորհուրդը հայտարարել է ԱՄՆ սենատոր Բարբարա Բոքսերին պաշտոնապես աջակցելու մասին: ACA-ի որոշումը՝ աջակցել սենատոր Բոքսերին, պայմանավորված է իր ընտրողներին ծառայելու հավատարմությամբ, նաեւ մարդկանց հետ նրա սերտ աշխատանքային հարաբերություններով:
Ներկայացուցիչների պալատի ընտրություններում ACA-ն աջակցում է կոնգրեսական Ադամ Շիֆին, ով պաշտպանում է ԱՄն հայ համայնքի, նաեւ Հայաստանի շահերը:
Ներկայացուցիչների պալատում ACA-ը աջակցում է նաեւ կոնգրեսականներ Բրեդ Շերմանին եւ Հովարդ Բերմանին:
Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ընտրություններում կազմակերպության աջակցությունն են ստացել Մայք Գատտոն եւ Էնթոնի Պորտանտինոն:




























