Ռուսաստանում ավելի քան 150 արմատական նեոնացիստական խմբավորում կա:
ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության հակազդման վարչության տվյալներով, 2010թ. առաջին կիսամյակում արձանագրվել է նման 370 հանցագործություն, ինչը 39 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Ողջ 2007-ին արձանագրվել է 356 հանցագործություն, 2008-ին՝ 460, 2009-ին՝ 548:
Ինչպես նշել է ոստիկանության գեներալ-մայոր Սերգեյ Գիրկոն, շատ դեպքերում ծայրահեղականության դրսեւորումներ ունեցող հանցագործությունները չեն որակվում որպես այդպիսին, այլ քրեական որակումներ են տրվում:




























