Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից ակնկալիքները չարդարացան, քանի որ չեն արծարծվել հակամարտության հիմնարար ասպեկտները՝ ԼՂ կարգավիճակի հարցը, անվտանգության երաշխիքները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նա ընդգծել է, որ Աստրախանում ընդունված հայտարարությունը ինչ-որ չափով կնպաստի վստահության հաստատմանը, եթե, իհարկե, ձեռքբերված համաձայնությունները չմնան թղթի վրա եւ չխախտվեն Ադրբեջանի կողմից:
Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ լավատեսական կանխատեսումներ չունի Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից: «Չեմ կարծում, թե Աստանայում կհաջողվի ինչ-ինչ սկզբունքային պայմանավորվածությունների հասնել»,- ասել Ռուստամյանը:





























