Հակամարտություները ու բաժանարար գծերը խաթարում են  անվտանգությունը Եվրոպայում ու ազդում չափից մեծ քանակության մարդկանց կյանքերի վրա։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող ու ապագա նախագահների՝ Գերմանիայի, Ավստրիայի ու Իտալիայի Համբուրգյան հայտարարության մեջ։

ԵԱՀԿ գլխավոր նպատակներն են մնում հակամարտության բռնկումների կանխարգելումը ու հակամարտությունների կայուն լուծումների որոնմանն ուղղված աշխատանքը։

«Հակամարտությունները պետք է լուծել խաղաղ ու բանակցային ճանապարհով, համաձայնեցված ձեւ աչափերի ներսում՝ պահպանելով համաձայնեցված սկզբունքները, հետեւ ելով ՄԱԿ կանոնադրությանը, ԵԱՀԿ սկզբունքներին ու միջազգային իրավունքին։ Մեր ընդհանուր նպատակն է վերջ տալ այդ հիմնարար սկզբունքների ցանկացած խախտումների»,- ասվում է փաստաթղթում։