Մոսկվայում հարձակվել են չեչենի եւ ադրբեջանցու վրա: Դանակից ստացած վնասվածքների արդյունքում Չեչնիայի բնակիչը մահացել է, իսկ ադրբեջանցին կենդանի է մնացել:

Նախօրեին Մոսկվայի ոստիկանություն են զանգել հիվանդանոցներից մեկից եւ հայտնել, որ ծանր վիճակում երկու հիվանդի են բերել: 41-ամյա ադրբեջանցու եւ 32-ամյա չեչենի վրա դանակի բազմաթիվ հարվածներ են արձանագրել որովայնի հատվածում, հաղորդում է Rosbalt-ը:

Տուժած ադրբեջանցին հայտնել է, որ դանակով իրեն հարվածել է անհայտ անձը: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: