Հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգտոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի շուրջ: