ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի հետ:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ԵԱՏՄ գործող նոր ընթացակարգերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել միությունում կազմակերպել հանդիպում ոլորտի ընկերությունների, ՀՀ առողջապահության նախարարության եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ` ներկայացնելու  2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում  դեղերի միասնական շուկայի գործարկմամբ պայմանավորված նոր ընթացակարգերը եւ հայկական դեղագործական ընկերությունների արտահանման հնարավորությունները։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Նախարարության կողմից առաջարկվել է նաեւ դիտարկել դեղագործական ոլորտի զարգացման հնարավորությունները Իրանի հետ խորացվող տնտեսական համագործակցության, ազատ տնտեսական գոտու ստեղծման համատեքստում։

Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ միությունը կբանակցի իրանական դեղագործական ընկերությունների հետ ազատ տնտեսական գոտում համատեղ հայ-իրանական դեղագործական ընկերություններ հիմնելու ուղղությամբ եւ նախարարություն կներկայացնի համապատասխան առաջարկներ: