Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտակայքում ֆուտբոլային հանդիպումից հետո ծառայություն իրականացնող ոստիկանների մոտ հնչած պայթյունի հետեւանքով վիրավորվել է 20 ոստիկան։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան իրականացված պայթյունի հետ կապված տեղեկություններ է ստացել ՆԳ նախարարից ու Ստամբուլի նահանգապետից։

ՆԳ նախարարը հայտնել է, թե նախնական տվյալներով պայթյունի հետեւանքով վիրավորվել է 20 ոստիկան։

Նախնական վարկածով՝ ռումբով բեռնված մեքենան մխրճվել է հավաքված ոստիկանների մեջ։