«Բատկիվշչինա» կուսակցությունից Խարկովի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Արսեն Ավակովը դիմել է Խարկովի շրջանային վարչական դատարան՝ բողոքելով ընտրատարածքային հանձնաժողովի դեմ, որը կոչ էր արել Ավակովին «զերծ մնալ հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելուց»:
Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, նման որոշում հանձնաժողովը կայացրել է երեք քաղաքացիների նկատմամբ տպագրատան մոտ Ավակովի կատարած գործողություներից հետո:
Ավակովը պնդում է, որ չի խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքը եւ գործել է օրենսդրության շրջանակներում:





























