Իրանի Իսլամական Հանրապետության Կարգապահական ուժերի (ոստիկանության) հրամանատար, բրիգադի գեներալ Էսմայիլ Ահամդի Մողադամի հրավերով հոկտեմբերի 28-ին երկօրյա այցով Թեհրան մեկնեց ՀՀ ոստիկանության պատվիրակությունը` Հայաստանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Ալիկ Սարգսյանը հանդիպումներ կունենա Իրանի Կարգապահական ուժերի հրամանատար, գեներալ Էսմայիլ Ահամդի Մողադամի, Իրանի Իսլամական Հանրապետության թմրամիջոցների դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ Հոսեյնաբադիի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:





























