Iran Air  իրանական ավիաընկերությունը ամերիկյան Boeing ընկերության հետ ստորագրել է պայմանագիր 80 օդանավերի մատակարարման մասին։ Այս մասին հայտնում է IRNA–ն՝ վկայակոչելով իրանական ընկերության ղեկավար Ֆարհադ Պարբարեշին։

Iran Air-ը առաջիկա 10 տարիների ընթացքում կստանա 50 Boeing 737 օդանավ ու 30 Boeing 777 օդանավ, նշված է հաղորդագրության մեջ։

Պայմանագրի ստորագրումը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Թեհրանում։ Երկու ընկերությունների ղեկավարությունից բացի ներկա էր նաեւ տրանսպորտի ու քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ահունդին։

Ավելի վաղ հայտնել էին, որ Իրանը Boeing–ից գնելու է 25 մլրդ դոլար ընդհանուր արժողության 100 օդանավեր։