Մոսկվայում ցմահ բանտարկության է դատապարտվել ուսանող Վասիլի Կրիվեցը, որին ատենակալները մեղավոր են ճանաչել 15 սպանությունների մեջ՝ ռասսայական եւ ազգային ատելության հողի վրա:
Նրա հանցակցի՝ Ռոստովի մարզի բնակիչ Դմիտրի Ուֆիմցեւի համար դատախազությունը խիստ ռեժիմի գաղութում 23 տարվա ազատազրկում է պահանջել, գրում է Utro.ru-ն:
Հարձակումների ժամանակ ավազակախումբն օգտագործում էր դանակներ, մուրճեր եւ մետաղական ձողերի կտորներ:Կրիվեցի եւ ավազակախմբի մյուս անդամների զոհերն են դարձել Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի 15 քաղաքացիներ:





























