ՆԱՍԱ-ն ու Քալիֆորնիական տեխնոլոգիական ինստիտուտը պատենտավորել են մետաղի ձուլվածք դանակ ստեղծելու համար, որը հնգակի սուր է լինելու, քան այսօրվա դրությամբ շուկայում ներկայացված լավագույն դանակները, հայտնում է kedem.ru կայքը։

Նշում են, որ այդ դանակի թողարկումն իսկական հեղափոխություն է լինելու դանակների աշխարհում վերջին 200 տարիների կտրվածքով։ KNASA անվանումով նոր դանակը պատրաստված է գերամուր մետաղների ձուլվածքից, որը մշակել են Քալիֆորնիական տեխոլոգիական ինստիտուտի գիտնականները ու փորձարկել է ՆԱՍԱ-ն մի քանի տիեզերական թռիքչների ժամանակ։

Անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ դանակը կրկնակի ամուր է տիտանից, իսկ դա նշանակում է, որ KNASA –ն շուկայում ներկայացված ամենասուր ու ամենաամուր դանակներից է։ Այդուհանդերձ, դանակը զգալիորեն էժան է լինելու որոշ լավագույն խոհարարական դանակներից ու դրա գինը չի գերազանցելու 80 դոլարը։