Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի Փյունիկ - Բանանց հանդիպումը կսպասարկի Իտալիայի մրցավարական անձնակազմը` Անդրեա Ռոմեոյի գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Անդրեա Պադովանը և Ռոբերտո Մարիա Ռոմանյոլին: Չորրորդ պաշտոնյան կներկայացնի Հայաստանը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Փյունիկ - Բանանց հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում եւ վճռական կլինի առաջին տեղի համար պայքարում: