Այսօր` հոկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղ են այցելել Եվրախորհրդարանի պատգամավորներ Դանիեն Աբադը (Եվրոպական ժողովրդական կուսակցություն), Միշել Ռեւազը (Եվրոպական կանաչների միություն), Եվրոպական ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայդի եւ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանի ուղեկցությամբ:

Պատվիրակությանն ուղեկցել են նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանն ու Արա Բաբլոյանը:

Պատվիրակությունն արդեն հասցրել է այցելել Ստեփանակերտի թիվ 1 դպրոց: Նրանք հանդիպել են ԼՂ փախստականների միության անդամների հետ: Ավելի ուշ անկնկալվում է պատգամավորների հանդիպումը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի, այնուհետեւ` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպումներից հետո Եվրախորհրդարանի պատվիրակությունը ուղղաթիռով կվերադառնա Երեւան: