Լիբանանի մայրաքաղաքում հարձակման է ենթարկվել ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի միջազգային քննիչների խումբը:

Նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող քննիչները ժամանել էին Դահիայի կլինիկաներից մեկը՝ նախապես նախատեսված ծրագրված հանդիպմանը:

Երբ նրանք փորձել են ծանոթանալ փաստաթղթերի հետ, շենք են ներխուժել գազազած մի խումբ կանայք, որոնք գրավել են շենքն ու ավերածություններ արել: Կանայք նաեւ պատանդ են վերցրել քրեագետներին:

Ծանր վիճակում հայտնված քննիչներին օգնության են հասել լիբանանյան բանակի զինծառայողները, որոնք միջազգային փորձագետներին հանել են շենքից եւ բուժօգնություն ցուցաբերել: Ավելի ուշ պարզվել է, որ այդ գործողության հետեւում կանգնած են «Հըզբոլլահ» եւ «Ամալ» շիա խմբավորումները: