Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վարշավայում հայտնել է, թե Լեհ Կաչինսկու ինքնաթիռի բոլոր մնացորդները կհանձնվեն լեհական կողմին՝ երկու երկրների գլխավոր դատախազությունների անցկացրած հետաքննությունից հետո: 

Նրա խոսքով, ռուսական կողմը ցանկացած պահի պատրաստ է հանդիպել լեհ գործընկերների հետ՝ պատասխանելու բոլոր հնարավոր հարցեին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ապրիլի 10-ին Սմոլենսկի մերձակայքում կործանվել էր Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու ինքնաթիռը: Նախագահի ինքնաթիռում եղել են Կաչինսկին, նրա կինը, բարձրաստիճան պաշտոնյաներ: