Գերմանիայում մի խումբ իրավաբաններ Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից մասնակցում են թրեյնինգի: Նախաձեռնության հեղինակը GTZ-ն է եւ այն իրականացվում է տարածաշրջանային «Իրավունքի եւ արդարադատության ձեւավորումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:

Թրեյնինգի մասնակիցները հնարավորություն կունենան փոխանակել իրենց փորձը, ինչպես նաեւ մասնագիտական երկխոսություն սկսել:

Երիտասարդ առաջնորդ աշխատակիցները հնարավորություն կունենան ինտենսիվացնել իրենց կարողություններն ու հմտությունները իրավունքի կիրառման ոլորտում: