ԵԱՀԿ ՄԽ նոր ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին Բաքվում է։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Օրակարգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Բաքվից հետո ֆրանսիացի համանախագահը կմեկնի Երեւան։ Բացառված չէ, որ այցի շրջանակում դիվանագետը լինի Լեռնային Ղարաբաղում։