ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը բխում էր հայկական կողմի շահերից։ Այս մասին դեկտեմբերի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը՝ որպես իր անբաժանելի մաս։ «Հայաստանը պետք է ապահովի Ղարաբաղի անվտանգությունը։ Մենք պետք է պայմանագիր ստորագրենք եւ օրինականացնենք Ղարաբաղի հետ համագործակցությունը»,– նշել է Արշակյանը։





























