Ադրբեջանն ապագայում պատրաստ է ավելացնել Ուկրաինա արտահանվող նավթի ծավալները։ Այս մասին Կիեւում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Ընթացիկ տարում մենք Ուկրաինայի շուկա ենք արտահանել ավելի քան 1 մլն տոննա նավթ եւ հույս ունենք ապագայում ավելի շատ արտահանել»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր հերթին նշել է, որ Ուկրաինան եւ Ադրբեջանը պայմանավորվել են դեպի Ուկրաինա էներգառեսուրսների մատակարարման համաձայնագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծման շուրջ։





























