Apple-ը կորպորացիան SIM-քարտի համար երկրորդ սլոթն է ավելացնելու նոր iPhone–ում, որը ներկայացվելու է 2017-ի վերջին, հայտնում է Gizmochina–ն։
Նշում են, որ 2016-ի սկզբին Apple –ը երկու պատենտային հայտ է ներկայացրել, որոնցից մեկը նկարագրում է SIM քարտ ընտրելու սկզբունքը, իսկ մյուսը կապակցված է dual-SIM ռեժիմում էներգասպառման հետ։ Միաժամանակ այս գործառույթը կարող է էքսկլյուզիվ դառնալ Չինաստանի շուկայի համար։
2017-ին Apple –ը տոնելու է առաջին iPhone–ի թողարկման 10-ամյա հոբելյանըՇատ վերլուծաբաններ այդ կապակցությամբ կանխատեսում են սմարթֆոնի դիզայնի ամբողջական փոփոխություն ու բազմաթիվ նոր գործառույթների հավելում։ Աղբյուրները հավաստիացնում են, որ կորպորացիան միանգամից կթողարկի iPhone 8՝ շրջանցելով 7s անցումային մոդելը։





























