Instagram–ը հայտնել է օնլայն–վիդեոհեռարձակման ծառայություն գործարկելու մասին, գրում է Techcrunch–ը։

Առաջիկա մի քանի օրերին նոր գործառույթը հասանելի կլինի ԱՄՆ օգտատերերի համար։ Ուղիղ հեռարձակման ռեժիմը կարելի է միացնել Instagram Stories–ի միջոցով։ Իրական ժամանակում հեռարձակումը չի պահպանվի Instagram–ի սերվերներում, ուստի տեսանյութը եւս մեկ անգամ նայել չի հաջողվի։ Սա էլ Instagram–ի եւ համանման այլ ծառայությունների հիմնական տարբերությունն է։